02:35:11 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոմիտասի պողոտայում բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ

    00:59 24 Հունիս 2022

    Հունիսի 23-ին, ժամը 18։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

    Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Պ. Բ.), «Honda Elysion» (վարորդ՝ Գ. Խ.) եւ «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Հ) մակնիշների ավտոմեքենաները։

    «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Հ. Ա.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ