14:48:14 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց. Հանրային ՀԸ հայտարարությունը

    20:06 18 Հունիս 2024

    Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց:

     

    «Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական տարբեր շրջանակներ սոցիալական հարթակներում և իրենց ելույթներում թիրախավորում են Հանրային հեռուստաընկերությունը, տարածում Հանրայինի «Լուրեր»-ի լրագրողների լուսանկարները, հնչեցնում տարաբովանդակ կոչեր:

     

    Հանրային հեռուստաընկերությունը փորձում էր զերծ մնալ այս հարցին անդրադառնալուց, քանի որ կատարված թիրախավորումները ընկալել է որպես ընկերությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձ:

     

    Հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած թիրախավորման նոր ալիքը՝ քաղաքական տարբեր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց»,- ասված է հայտարարության մեջ:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս