01:02:37 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ

    15:53 3 Հոկտեմբեր 2023

    Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ, տարեցներ։

    «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեսակապով երեքշաբթի օրը ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Մարկո Սուչին՝ դատարկ քաղաքը բնորոշելով «սյուրելիստական»։

    Նա տեսակապով միացել է Ժնևում կազմակերպված բրիֆինգին, ասելով, որ հիմա բարձրախոսներով փորձում են գտնել միայնակ ու լքված մարդկանց։

    Նրանք գտել են անկողնային հիվանդ Սյուզաննային, որը օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում և թերսնված էր, չնայած հարևանները նրա համար սննունդ էին թողել։ Շտապօգնության մեքենայով նրան տարհանել են Հայաստան։

    Մարկո Սուչին ասել է, որ փողոցներում պարեկություն է անում ադրբեջանական ոստիկանությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս