21:53:41 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ատալանտան» և «Ուդինեզեն» կիսել են միավորները

    22:00 11 Հունվար 2025

    Իտալիայի Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուդինեզեն» սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային»։ Թիմերը խաղացել են Ուդինե քաղաքի «Բլյուներգի» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

    Անցկացրած 20 հանդիպումներից հետո «Ուդինեզեն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 26 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։

    Նույնքան խաղերից հետո «Ատալանտան» 42 միավորով երկրորդ տեղում է։

    «Նապոլին» 44 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս