00:15:42 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռիմեյքում Ֆիլիպ Կիրկորովը կմարմնավորի Իպոլիտին

    00:00 24 Նոյեմբեր 2022

    Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռիմեյքում կխաղա Իպոլիտի դերը, հայտնում է ռուսական Հանրային լրատվական ծառայությունը։

    Ֆիլմը հիմնված է հեռուստադիտողին արդեն հայտնի սյուժեի վրա՝ ներառելով պատմության մի շարք կատակերգական տարրեր։ Նախագիծը, որը նկարահանելու է TNT հեռուստաալիքը, կոչվելու է «Ճակատագրի ինքնահեգնանք»։

    Հայտնի է, որ Իպոլիտի դերը բաժին է հասել երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ով դրվագներից մեկում կկատարի իր Mood Color Blue հիթը։

    Ժենյա Լուկաշինի հարսնացուին կմարմնավորի Օլգա Բուզովան, իսկ Five Minutes երգը կկատարի Կլավա Կոկան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս