14:10:55 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թբիլիսյան խճուղում բախվել են Kia-ն ու Ford Transit-ը․ կան վիրավորներ

    20:28 15 Հունվար 2023

    Այսօր` հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

    shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

     

    Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

    Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին՝ կոտրելով այն։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս