08:53:09 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղազախստանը ցանկանում է ավելի շատ նավթ արտահանել Գերմանիա․ Տոկաևը շահագրգռված է

    19:45 17 Սեպտեմբեր 2024

    Ղազախստանը  պատրաստ է մեծացնել էներգառեսուրսների  մատակարարումները գերմանական շուկա, Աստանայում ընթացող «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

    «Լինելով դեպի Գերմանիա  էներգառեսուրսների խոշորագույն մատակարարներից մեկը՝ Ղազախստանը պատրաստ է մեծացնել նավթի արտահանումը գերմանական շուկա։ Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերների շարունակական աջակցությունը՝ նաև ածխաջրածինների երկարաժամկետ և կայուն մատակարարումն ապահովելու համար»,- ասել է նա։

    Տոկաևը հայտնել է նաև, որ Ղազախստանը  շահագրգված է Գերմանիայի հետ համագործակցել ջրածնային էներգետիկայի զարգացման գործում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս