- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ
Կհստակեցվեն մի շարք կարգավորումներ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
18:47 21 Հունվար 2025Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով էլ փոփոխություններ են առաջարկվում օրենքում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջարկվում է օրենքում ներդնել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, ինչը հնարավորություն է տալու մենթոր ուսումնական հաստատությունների եւ այդ հաստատություններում աշխատող մենթորների կողմից նաեւ վերապատրաստման աշխատանքներ իրականացնել այն մանկապարտեզներում, որոնցում ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Կա 23 նման մանկապարտեզ, որոնք 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 350 մանկապարտեզների մանկավարժների վերապատրաստել են եւ նախապատրաստել չափորոշչի ներդրմանը:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է լիցենզավորման ոլորտին: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն 2024 թվականին նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մասնավոր, պետք է լիցենզավորվեին, եւ դրա շրջանակում լիցենզավորվել է շուրջ 150 նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություն: Դրանցից 87-ը լիցենզավորվել է 2024 թվականին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ լիցենզիա կարող է ստանալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը: Հստակեցվում են նաեւ «այլընտրանքային նախադպրոցական ծառայություն» եւ «նախադպրոցական ծառայություն» հասկացությունները:
Առաջարկվող այլ փոփոխություններ վերաբերում են մանկապարտեզներում աշխատող մանկավարժական աշխատակիցների բացի լրացմանը, հատկապես՝ մարզերում, դայակների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:
Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին: Գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ: Առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ այսօր նախադպրոցական կրթություն է ստանում շուրջ 82,760 երեխա, եւ այդ թիվը տարեցտարի ավելանում է:
Նախագծի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը:
Լրահոս
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:19 13 Փետրվար 2025
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը 22:51 13 Փետրվար 2025
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ 22:17 13 Փետրվար 2025
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) 21:50 13 Փետրվար 2025
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը 21:27 13 Փետրվար 2025
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով 21:23 13 Փետրվար 2025
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 21:08 13 Փետրվար 2025
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:50 13 Փետրվար 2025
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից 20:28 13 Փետրվար 2025
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ 19:54 13 Փետրվար 2025
- ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 19:32 13 Փետրվար 2025
- Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 19:14 13 Փետրվար 2025
- Երևանում բախվել են յոթ մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար․ կա տուժшծ 18:55 13 Փետրվար 2025
- Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները 18:42 13 Փետրվար 2025
- Վրшերթ-ավտովթար՝ Երևանում. կա տուժած 18:00 13 Փետրվար 2025
- Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան 17:51 13 Փետրվար 2025
- Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին 17:43 13 Փետրվար 2025
- ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը 17:16 13 Փետրվար 2025
- Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին 16:53 13 Փետրվար 2025
- ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել 16:30 13 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:19 13 Փետրվար 2025 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
21:50 13 Փետրվար 2025 Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
-
21:27 13 Փետրվար 2025 ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
Քաղաքականություն
-
19:54 13 Փետրվար 2025 ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ
-
18:42 13 Փետրվար 2025 Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները
-
15:45 13 Փետրվար 2025 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը