- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները
16:30 29 Նոյեմբեր 2023ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մասսայական սպորտի միջոցառումներին 38 հազար մասնակից ունենալն էական ցուցանիշ է՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը կարող է ավելանալ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերը վերջին տարիներին էապես նպաստել են մասսայական սպորտի զարգացմանն ու տարածմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի շարքը հաջորդ տարվանից կհամալրվի ևս 2-ով. դպրոցականների համար սիրողական մրցաշարեր կանցկացվեն նաև սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից:
«Հաջորդ տարվա համար մեր առջև նպատակ ենք դնելու՝ յուրաքանչյուր մարզից կունենանք մասնակից դպրոցական և թիմեր՝ հասնելով դպրոցների մասնակցության առնվազն 30 տոկոս ցուցանիշի: Այն խնդիրները, որոնք արդեն կարողանում ենք լուծել, մեզ թույլ են տալիս առաջ շարժվել ու նոր թիրախներ ու նպատակներ սահմանել: Այս պահին իսկապես կարևոր թիրախ ունենք՝ ընդլայնել դպրոցների մասնակցությունը: Կան դպրոցներ, որոնք գրեթե հարյուր տոկոսով մասնակցում են բոլոր միջոցառումներին, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բավարար ջանք չեն գործադրում՝ այս ամենի մասնակիցը դառնալու համար: Այս ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և նշել՝ արդեն ունեցած փորձը բավարար հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարելու նաև այս թիրախային նպատակը:
«Սպորտի զարգացման ռազմավարությամբ, որն այժմ քննարկվում է, ավելի մեծ թիրախներ ենք սահմանել, քանի որ վստահ ենք՝ հանրության համար էական նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը: Մեր առաջնային խնդիրն է՝ երեխաների շրջանում ձևավորել այդ կենսակերպը: Հաջորդ տարվանից սկսելու ենք մեկ այլ խոշոր ծրագիր՝ մարզերում տիպային մարզահամալիրների կառուցումը, որի նպատակն է մեծացնել տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունը: Նմանատիպ 2 նախագիծ ենք պլանավորել Եղեգնաձորում և Բերդում: Վստահ եմ, որ այս նախագծի իրականացումն էլ ավելի կխրախուսի մեր հանրության մասնակցությունը սպորտային միջոցառումներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառման հաղթող և մրցանակակիր թիմերը, դրանց անդամները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի վկայագրերով, շնորհակալագրերով, հավաստագրերով, մեդալներով, մասնակից բոլոր երեխաները՝ նվերներով (մարզահագուստ), մարզագույքով, գավաթներով:
Ընդհանուր առմամբ՝ նախարարության կողմից կազմակերպված մասսայական միջոցառումներին 2023 թվականին ավելի քան 38 հազար մարդ է մասնակցել:
Լրահոս
- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները 00:01 7 Դեկտեմբեր 2024
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք 23:44 6 Դեկտեմբեր 2024
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ 23:28 6 Դեկտեմբեր 2024
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը 23:12 6 Դեկտեմբեր 2024
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե 22:55 6 Դեկտեմբեր 2024
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին 22:32 6 Դեկտեմբեր 2024
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը 22:19 6 Դեկտեմբեր 2024
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP 22:00 6 Դեկտեմբեր 2024
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել 21:39 6 Դեկտեմբեր 2024
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում 21:24 6 Դեկտեմբեր 2024
- Իրանն ու Իրաքը համատեղ պաշտպանական նախագծեր են քննարկում․ Reuters 21:12 6 Դեկտեմբեր 2024
- Մեկ շաբաթում ուկրաինական կողմը 13 000 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ 20:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը 20:41 6 Դեկտեմբեր 2024
- «Անհիմն հայտարարությունները դարձել են կրկնվող երևույթ»․ Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին 20:19 6 Դեկտեմբեր 2024
- Թբիլիսիում Սաակաշվիլիի կուսակցության անդամներից մեկի տանը զենքի պահոց է հայտնաբերվել 20:02 6 Դեկտեմբեր 2024
- Վանաձորում բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ 19:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդը մահացել է 19:33 6 Դեկտեմբեր 2024
- ՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրը 19:21 6 Դեկտեմբեր 2024
- Ռուսաստանի և Բելառուսի նախագահները ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր 19:07 6 Դեկտեմբեր 2024
- ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը 18:51 6 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:28 6 Դեկտեմբեր 2024 Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
- 22:32 6 Դեկտեմբեր 2024 Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
- 21:39 6 Դեկտեմբեր 2024 Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել
Քաղաքականություն
- 16:13 6 Դեկտեմբեր 2024 ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
- 16:04 6 Դեկտեմբեր 2024 Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
- 15:38 6 Դեկտեմբեր 2024 Ամեն հաջորդ դատական նիստին ավելի է պարզ դառնում իմ ու Վազգեն Սաղաթելյանի մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը. Նարեկ Սամսոնյան Ամեն հաջորդ դատական նիստին ավելի է պարզ դառնում իմ ու Վազգեն Սաղաթելյանի մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը. Նարեկ Սամսոնյան