06:11:54 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

    21:11 28 Հունվար 2023

    Հունվարի 28-ին, ժամը 17։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին, «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Վ. Ս.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս