15:24:33 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականների հետ

    18:34 15 Հունվար 2022

    Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

    «Այս օրերին բոլորիս համար լիբանանյան կյանքը դարձել է ահավոր` իր բոլոր երեսներով, սակայն մենք բոլորս մեր կյանքը միասնաբար պետք է շարունակենք` ընտանեկան, հավաքական եւ կազմակերպչական իմաստով»,- նշել է նա:

     

    Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ «Սփյուռքի տարի» հռչակելը դարձել է հրամայական: Այն  ճիշտ ժամանակին արված ճիշտ քայլ է: «Պետք չէ սակայն բավարարվել հռչակագիրը հրապարակելով, այլ Սփյուռքի հարցը պետք է դառնա մեր մտածումների, մտահոգությունների, տագնապների, խոսքի, կազմակերպչական կյանքի կիզակետում: Այս ամենը ցույց է տալիս, որ Սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի: Վերակազմակերպում, այսինքն` վերանորոգում, վերաշխուժացում, այլ խոսքով՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություն»,- նշել է վեհափառը: Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպել և հզորացնել Հայաստանի, ժողովրդի ընդհանրական և գերագույն ձգտումների ու շահերի համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս