10:21:34 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չունի՛ «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ:. Զաքարյան

    08:23 1 Օգոստոս 2021

    Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չունի՛ «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

    «Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ:

    Խաղաղությունից, կայունությունից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժը, շանս ունի ձևավորելու իրական «պողպատե» մանդատ՝ մերժելով պարտադրվող պայմանագրերը և իրագործելով Արցախի վերամիավորման ծրագիրը: Դրանից բացի, այլ գործունեությունը՝ կապիտուլյանտ նիկոլի հաջորդ պարզունակ դավաճանությունն է։

    Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են: Կապիտուլյանտն, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, հայոց պետականության բեկորները փրկելու վերջին շանսն ունի։ Բայց չի փրկի, որովհետև այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի»,- գրել է Զաքարյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս