08:19:38 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարը բավարար արդյունավետ չի համարում

    17:02 4 Դեկտեմբեր 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով գնալը. «Ու կոռուպցիան ծնող երևույթների դեմ պետք է կարողանանք պայքարել և բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ պետք է ունենանք բոլոր պաշտոնյաների համար։ Եւ իրավապահ համակարգն էլ ակտիվ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք այդ պայքարն իրականացնում»։

    Ըստ վարչապետի՝ կան բազմաթիվ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ։

    Նա նաև շեշտել է, որ օբյեկտիվ պատճառներն էլ գոյանում են մարդկային գործոններից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս