11:51:40 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջոնի Դեփը կվերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանման հրապարակ

    00:00 25 Նոյեմբեր 2022

    Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը կվերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» նախագիծ. նա կնկարահանվի ֆիլմի վեցերորդ մասում, հայտնում է The Sun պարբերականը:

    Ֆիլմի վերջին՝ հինգերորդ մասից հինգ տարի անց դերասանը կվերադառնա Ջեք ճնճղուկի դերին. աղբյուրը հայտնել է, որ նա փորձնական նկարահանման կմասնակցի փետրվարի սկզբին:

    Ըստ աղբյուրի՝ ֆիլմը կկոչվի «Մեկ օր ծովում» (A Day at the Sea), սակայն նախագծի ռեժիսորը դեռեւս որոշված չէ: Նկարահանումները տեղի կունենան Մեծ Բրիտանիայում:

    Ապրիլին հաղորդվել էր, որ դերասանը հրաժարվել է նախագիծ վերադառնալ: Էմբեր Հերդի հետ դատավարության ընթացքում նա նշել էր, որ իր դեմ հնչած մեղադրանքները փչացրել են իր կարիերան: Հուլիսին սակայն, հայտնի էր դարձել, որ դերասանը բանակցություններ է վարում Disney-ի հետ՝ 300 միլիոն դոլար արժողությամբ գործարքի շուրջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս