14:54:31 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քիմ Քարդաշյանի մարզիչը բացահայտել է նրա նիհարելու մանրամասները

    20:02 7 Մայիս 2022

    Met Gala-ին հայտնվելուց ի վեր Քիմ Քարդաշյանի քաշի կորուստը բուռն քննարկվող թեմաներից է։ Ոմանք պարզապես չեն հավատում, որ ռեալիթի հեռուստաաստղը կարող էր դա անել եւ նրան կասկածում են բարեմասնությունները փոքրացնելու մեջ:

    Մյուսները քննադատել են նիհարելու անառողջ մեթոդների ու երիտասարդների համար վատ օրինակի համար: Երեք շաբաթ շարունակ Քարդաշյանը, իբր, խստորեն սահմանափակվել է իրեն, եւ միջոցառումից անմիջապես հետո նետվել է պիցցայի վրա։

     

    Այնուամենայնիվ, ֆիթնեսի մարզիչ Դոն Բրուքսը կտրականապես համաձայն չէ իր հասցեին հնչող նախատինքներին։ Նա հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի հետ աշխատել է նորաձեւության երեկոյին նախորդող օրերին եւ տեսել, թե ինչ ջանքեր է գործադրել իր «խնամակալության» տակ գտնվող աստղը։

    «Ես հետեւում էի գործընթացին, եւ դա սով չէր: Նկատի ունեմ, որ նա անցել է հավասարակշռված սննդակարգի եւ երբեմն այդքան շատ չէր ուտում: Եվ երկրորդ, նա մարզասրահում էր եւ աշխատում էր»,- TMZ-ին ասել է Դոն Բրուքսը։

    Մարզիչը հայտարարել է, որ երբեմն օրական երկու անգամ մարզել է Քարդաշյանին։ Թերահավատների համար նա նաեւ ընդգծել է՝ երեք շաբաթում առանց առողջությանը վնասելու կարող եք նիհարել ոչ միայն 7 կգ, այլ նույնիսկ 9 կգ։

    Քիմ Քարդաշյանը դիետա է պահել, որպեսզի կարողանա կրել Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որը նա կրել է 1962 թվականին նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան խնջույքին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս