13:51:32 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես դուրս եմ էկել փողոց չորս տարի առաջ և կանգնած եմ մնալու այնքան ժամանակ մինչև երկիրս ունենա իր խոսքն ու գործը մինչև վերջ տանող ղեկավար

    12:01 19 Հունիս 2022

    Երբեք ինձ քաղաքական գործիչ չեմ համարել ու վերջին չորս տարիներին ծավալած գործունեությունս քաղաքականությամբ զբաղվել չի եղել: Երբեք, թե ես, թե հարազատներս պետական որևէ պաշտոն չենք զբաղեցրել: Հայրս ու պապս ծառայել են բանակում, իսկ ես արդեն տասնմեկ տարի է աշխատում եմ մասնավոր սեկտրում: Չնայած սրան բազմիցս եմ պիտակավորվել, որպես նախկին կամ թալանչի: Կուսակցական պատկանելիություն էլ չեմ ունեցել, որովհետև համարել եմ դա ավելորդություն:

    Բայց կյանքը ստիպեց մտնել էս ամենի մեջ ու կռիվ տալ, դառնալ զինվոր ու անել հնարավոր ու անհնարին երկիրը էս վիճակից դուրս բերելու համար: Եթե կարողացել եմ որևէ մեկին օգնած լինել էս ընթացքում ապա դա էլ արել եմ անմնացորդ ու լռության մեջ: Դժվար օրեր շատ են էղել էս օրերին, բայց էդ դժվարությունների մեջ ունեցել եմ կյանքիս համար կարևոր ձեռքբերումներ: Երեք կարևոր ձեռքբերում, որ անցնող չորս տարիների խավարի մեջ ինձ ստիպում են մնալ ամուր կանգնած:

    Երբ էս ամենը սկսվեց ու նիկոլին հրապարակային հայհոյելու համար փողոցում ինձ մատով էին ցույց տալիս` ոչ ոք ինձ ժամկետ չէր խոստացել որից հետո նիկոլը կգնա: Ավելին ասեմ` էդ ժամանակ ընդհանրապես իրատեսական չէր թվում, որ նիկոլը մոտակա տաս տարին գնալու ա: Բայց դա չէր, որ ինձ պետք ա հետ պահեր իմ նպատակներից: Ես դուրս եմ էկել փողոց չորս տարի առաջ, դուրս եմ էկել իմ նախաձեռնությամբ և կանգնած եմ մնալու այնքան ժամանակ մինչև երկիրս ունենա իր խոսքն ու գործը մինչև վերջ տանող ղեկավար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս