02:46:46 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Տարակուսանք է հարուցում, որ դա Կանադայի ԱԳՆ-ի կողմից մատուցվել է որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը՝ Կանադայի դեսպանատուն բացելու «հիմնավորմանը»

    23:05 4 Հուլիս 2022

    ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում Կանադայի դեսպանատներ հիմնելու վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունում տեղ գտած որոշ շեշտադրումներին, ինչպես նաև այդ շեշտադրումները հայաստանյան որոշ լրատվամիջոցների կողմից ընդգծված ներկայացնելու փաստին։

    «Ուշադրություն դարձրեցինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, միայն թե տարակուսանք է հարուցում այն, որ համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմանի կապերը:

     

    Ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա։

    Ինչպես երևում է, այս սյուժեն պատկերավոր է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը:

    Այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ հենց այսպիսի ամբարտավան և երբեմն էլ ինքնահավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- նշված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս