07:13:37 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավտովթար․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «КамАЗ» բեռնատարը

    20:00 20 Ապրիլ 2024

    Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են  շտապօգնության ավտոմեքենան և   «КамАЗ» մակնիշի բեռնատարը։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան։ 
     
    Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան ձայնային ազդանշանները միացրած՝ հիվանդ տեղափոխելիս է եղել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս