14:55:22 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ համարեց Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորումը

    20:15 22 Հունիս 2024

    Արցախցի քաղաքական գործիչ Դավիթ Սարգսյանի կինն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել.

    «Ինչ վերաբերում է Արցախի մի քանի քաղաքային համայնքների ղեկավարներին կալանավորելու փաստին, նշեմ, որ երեկ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ համարեց Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորումը։ Ճիշտ է՝ վերաքննիչ բողոքը բավարարել չհաջողվեց, որովհետև բողոքը քննության առնելու ժամանակ 20 օր կալանավորման ժամկետն արդեն լրացել էր, բայց Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորելու հիմքերը բացակայում էին։ 

    Առաջին արձանագրում՝ Դավիթ Սարգսյանի 20 օրյա ԿԱԼԱՆՔՆ ԱՆՀԻՄՆ ԷՐ, քաղաքական հետապնդումը վկա…

    Սպասենք երկրորդ դատական՝ տնային կալանքի բողոքարկմամբ նիստի նշանակմանը… էլի կսպասեն ժամկետի ավարտին նշանակե՞ն նիստ»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս