16:01:46 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջուլիա Ռոբերթսը բացահայտել է «Սիրունիկը» ֆիլմի ավարտի նախնական տարբերակը

    22:58 2 Դեկտեմբեր 2023

    Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերթսը նկարագրել է 1990 թվականին նկարահանված «Սիրունիկը» ֆիլմի հնարավոր մութ ավարտը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail թերթը։

    Հայտնի ֆիլմում Ռոբերթսը մարմնավաճառ Վիվիանի դերն է կատարել։

     

    «Դա պետք է շատ ավելի մութ ֆիլմ լիներ, այն կոչվում էր «Երեք հազար դոլար»: Վիվիանը թմրամոլ էր, և վերջում Էդվարդը թողնում է նրան ճանապարհի եզրին, փող է շպրտում նրա վրա ու հեռանում»,- ասել է դերասանուհին՝ նշելով, որ հպարտ է դրամատիկ ֆիլմում դեր ստանալու համար։

    Նա բացատրել է, որ, ավարտի այս տարբերակով ֆիլմը չի թողարկվել, քանի որ այն արտադրող կինոընկերությունը փակվել է: Ֆիլմն այնուհետև վերցրել է Disney-ը, որը որոշել էվերափոխել սցենարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս