13:04:04 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժնևից կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը

    22:14 9 Սեպտեմբեր 2024

    Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի կասետային զինամթերքի օգտագործումը, փոխանցումն ու պահեստավորումը, ինչպես նաև նույնը պահանջի իր դաշնակիցներից, ասել է Ժնևում տեղակայված «Կասետային զինամթերքի դեմ կոալիցիա» կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը՝ միաժամանակ դատապարտելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինային նման զենքեր փոխանցելու համար։

    «Կասետային զինամթերքի դեմ կոալիցիան» միջազգային շարժում է Ժնևում, որը պայքարում է կասետային զինամթերքի օգտագործման, արտադրության և տեղափոխման դեմ: Մասնավորապես, այն ստուգում է 108 երկրների կողմից ստորագրված կասետային զինամթերքի մասին 2008 թվականի կոնվենցիայի կատարումը, որն արգելում է նման զենքի օգտագործումը։ Կոալիցիայում ընդգրկված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Amnesty International-ը, Handicap International-ը և Human Rights Watch-ը:

    «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, փոխանցումը և պահեստավորումը, արագ միանալ կասետային զինամթերքի մասին կոնվենցիային և խրախուսել իր գործընկերներին և դաշնակիցներին անել նույնը», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս