10:29:14 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջալալ Հարությունյան, Օնիկ Գասպարյան պատասխան եք տալու աշխարհի որ ծայրում էլ լինեք. Զոհրաբյան

    21:29 12 Հունվար 2022

    Գալու է ժամանակը, երբ 44-օրյա պատերազմի համար պատասխան է տալու ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

    «Ցավում եմ, երբ Դավիթ Տոնոյանն ասում է, որ եթե իր խափանման միջոցը չփոխեն, այդ ժամանակ կխոսի։ Այսինքն ի՞նչ, դուք գործա՞րք եք առաջարկում իշխանություններին։ Եթե տեղի է ունեցել դավաճանություն, եթե գիտեք փաստեր, որոնք կարող են մեր երկրի համար բեկումնային լինել, այսինքն պատրաստ եք խոսել միայն խափանման միջոցը չփոխելու՞ դեպքում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

    Վերջինս նկատեց՝ միևնույն է Դավիթ Տոնոյանը բոլոր փակագծերը բացելու է՝ անկախ նրանից Հայաստանում լինի, թե ոչ։

    «Ջալալ Հարությունյան, որ տեղավորվել եք իշխանության գրպանում, Օնիկ Գասպարյան, որ փախաք, փակվեցիք, դու՛ք եք վարել պատերազմը, դու՛ք եք տվել ռազմաճակատն այս կամ այն կերպ վարելու խնդիր և դուք Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին դեմքերի հետ միասին կանգնելու եք 44-օրյա պատերազմի նյուրեմբերգի առաջ աշխարհի որ ծայրում էլ լինեք։ Գտնելու ենք, բերելու ենք բոլորիդ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս