17:01:48 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելն անցկացնում է պատմության մեջ ՌՕՈՒ խոշորագույն զորավարժությունները

    01:45 27 Հոկտեմբեր 2021

    Իսրայելն անցկացնում պատմության մեջ ՌՕՈՒ խոշորագույն զորավարժությունները, որին միանում են մի քանի արեւմտյան երկրներ եւ Հնդկաստանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի ղեկավարը մտադիր է ստուգել զորավարժությունները, հայտնում է Ynet-ը։

    Իբրահիմ Նասեր Մուհամմադ ալ-Ալավիի այցը ԱՄԷ-ի զինվորական պաշտոնյայի առաջին այցն է հրեական պետություն այն բանից հետո, երբ երկու երկրներն անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր էին ստորագրել:

     

    Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերացիայի ղեկավար Ամիր Լազարը լրագրողներին ասել է, որ զորավարժությունները «ուղղված չեն Իրանի դեմ», սակայն բանակի պաշտոնյաները հայտարարել են, որ իսլամական հանրապետությունը մնում է Իսրայելի գլխավոր ռազմավարական սպառնալիքը եւ գտնվում է նրա ռազմական պլանավորման մեծ մասի կենտրոնում: Իսրայելը 2013 թվականից ի վեր Նեգեւ անապատում երկու տարին մեկ անցկացնում է, այսպես կոչված, «Կապույտ դրոշ» զորավարժություններ։

    Այս տարի մասնակից երկրների թվում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Գերմանիան, ինչպես նաեւ՝ Մեծ Բրիտանիան, որի ինքնաթիռները 1948 թվականին հրեական պետության ստեղծումից հետո առաջին անգամ թռել են Իսրայելի տարածքով:

    Լազարի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են ավելի քան 70 կործանիչներ, այդ թվում՝ Mirage 2000s-եր, Rafales-եր եւ F-16-եր, եւ անձնակազմի մոտ 1500 անդամ։ Թեեւ ԱՄԷ-ի ինքնաթիռները չեն մասնակցում զորավարժություններին, Լազարն ասել է, որ երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարի այցը «շատ նշանակալի է»:

    Նա նշել է, որ «Կապույտ դրոշ» զորավարժությունները մասամբ ուղղված են տարբեր երկրների կողմից կառավարվող տարբեր տեսակի ինքնաթիռների համապատասխանեցմանը՝ մարտական անօդաչու թռչող սարքերի եւ այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Ըստ Լազարի՝ Իրանը կենտրոնացած է «ԱԹՍ-ների բանակ ստեղծելու վրա»։ Հնարավոր է, որ «երբեւէ» զորավարժություններին մասնակցող երկրները «միասին աշխատեն»՝ «իրանական սպառնալիքին հակազդելու համար», հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս