23:27:21 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

    23:29 18 Մայիս 2024

    Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
    Սա, օրվա սկզբից ի վեր, Իսրայելի հարավում օդային հարձակման մասին ահազանգի առաջին հաղորդումն է։ Օրվա ընթացքում բանակը բազմիցս հայտնել է երկրի հյուսիսում հրետակոծության սպառնալիքի մասին։
    Աշկելոնը Գազայի հատվածին ամենամոտ իսրայելական ամենամեծ քաղաքն է։ Դրա բնակչությունը կազմում է 149 հազար մարդ, այն գտնվում է Միջերկրական ծովի ափին, Թել Ավիվից 57 կմ հարավ և Պաղեստինյան անկլավի հետ սահմանից 12 կմ հյուսիս։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս