- Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել
- ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո
- Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին
- Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել
- 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին
- Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն
- Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ
- Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
- Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը
23:48 25 Մայիս 2022Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ․ հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ իրենց օրակարագով և պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։
«Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,- դիմելով իշխող խմբակցությանը՝ ասաց Իշխան Սաղաթելյանն ու ներկայացրեց խորհրդարանական ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստը․
«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարությունը․
Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, ԼՂՀ, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․
1․ ՀՀ աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2․ Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3․ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։
4․ ՀՀ հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմաններով։
5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։
6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։
7․ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։
Հայտարարությունը ներկայացնելուց հետո Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ սրանք նվազագույն պահանջներն են, որոնցով պետք է ցանկացած իշխանություն առաջնորդվի։
Խորհրդարանական ընդդիմության համար անընդունելի կլինի որևէ փոփոխության առաջարկ, որը կխեղաթյուրի հայտարարության բովանդակությունը։
Լրահոս
- Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 23:59 3 Հուլիս 2022
- ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո 23:42 3 Հուլիս 2022
- Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին 23:26 3 Հուլիս 2022
- Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել 23:00 3 Հուլիս 2022
- 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում 22:34 3 Հուլիս 2022
- Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին 22:11 3 Հուլիս 2022
- Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն 21:59 3 Հուլիս 2022
- Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ 21:42 3 Հուլիս 2022
- Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը 20:50 3 Հուլիս 2022
- Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը 20:29 3 Հուլիս 2022
- Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել 20:05 3 Հուլիս 2022
- Apple-ը, Google-ը և Microsoft-ը ցանկանում են հրաժարվել գաղտնաբառերից 19:45 3 Հուլիս 2022
- Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները 19:25 3 Հուլիս 2022
- Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ 18:52 3 Հուլիս 2022
- Լուգանսկն ամբողջությամբ ազատագրված է. Շոյգու 18:29 3 Հուլիս 2022
- Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան 18:06 3 Հուլիս 2022
- Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն 17:45 3 Հուլիս 2022
- Մտորումներ Ազգային գաղափարախոսության մասին 17:24 3 Հուլիս 2022
- Արսենթորոսյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել շահադիտական նպատակներով. Զաքարյան 16:59 3 Հուլիս 2022
- Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը 16:45 3 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
16:00 3 Հուլիս 2022 Այցելել ենք «Արմավիր» ՔԿ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին. Իշխան Սաղաթելյան Այցելել ենք «Արմավիր» ՔԿ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին. Իշխան Սաղաթելյան
-
21:13 2 Հուլիս 2022 Քանի դեռ չունենք ազգային իշխանություն, այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա. Արսեն Բաբայան Քանի դեռ չունենք ազգային իշխանություն, այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա. Արսեն Բաբայան
-
21:00 2 Հուլիս 2022 Հուլիսի 4-ին՝ 10:30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդեւանյան Հուլիսի 4-ին՝ 10:30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդեւանյան
Տնտեսություն
-
16:45 3 Հուլիս 2022 Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը
-
22:12 1 Հուլիս 2022 Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան
-
21:30 1 Հուլիս 2022 Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն. Կարեն Ճշմարիտյան Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն. Կարեն Ճշմարիտյան
Հասարակություն
-
22:34 3 Հուլիս 2022 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
-
21:59 3 Հուլիս 2022 Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն
-
20:50 3 Հուլիս 2022 Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը