02:53:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը

    19:47 7 Դեկտեմբեր 2024

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Դամասկոսից Իրանի դեսպանատունը տարհանելու մասին լուրերը Սիրիայում կատարվող իրադարձությունների ֆոնին:

    Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

    Նոյեմբերի 27-ին մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մեջ մտնող ուժերը խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների վրա։ Գրոհայինները գրավել են Հալեպը և նրա շրջակայքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։ Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գրավել են նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն է։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս