21:10:38 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանն ու Պակիստանը ունեն ընդհանուր նպատակներ

    14:35 13 Հոկտեմբեր 2021

    Իրանն ու Պակիստանը ունեն ընդհանուր նպատակներ և շահեր, ուստի երկու երկրների պաշտոնյաների հանդիպումները և խորհրդակցությունները ռազմավարական նշանակություն ունեն:

    Այդ շրջանակում, Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Քամար Ջավիդ Բաջվայի հրավերով, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ -մայոր Մոհամմադ Բաղերին, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն, երեքշաբթի օրը մեկնել է Պակիստան:

    Իրանի բարձրաստիճան զինվորականների և Պակիստանի ռազմական պաշտոնյաների հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերից են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնումը, կրթական ոլորտում փոխանակումները, սահմանների կառավարման ամրապնդումը, տեղեկատվության փոխանակումը և պաշտպանական խորհրդատվությունների ընդլայնումը:

    Պակիստանն  Իրանի արևելյան ամենակարևոր հարևաններից է, և երկու երկրների համագործակցությունը կարող է չեզոքացնել  տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող ծրագրերից շատերը: Երկու հարևան երկրների մշակութային, պատմական, կրոնական և էթնիկ նմանությունները, ինչպես նաև Իրանի և Պակիստանի տնտեսական ներուժը, կրկնապատկել են երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

    Իրանն ու Պակիստանը մեծ ներուժ ունեն ամրապնդելու և խորացնելու փոխհարաբերություններն ու համագործակցությունը և կարող են  համատգործակցել ի շահ երկու երկրների և տարածաշրջանի երկարաժամկետ նպատակների: Տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների հետ հարաբերությունների և համագործակցության ամրապնդումն Իրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունն է, և Պակիստանն այս շրջանակում հատուկ տեղ ունի: Պակիստանի խորհրդարանի փոխնախագահ Քասիմ Խան Սուրին, Իսլամաբադում Իրան-Պակիստան խորհրդարանական բարեկամության խմբի վերջին հանդիպման ժամանակ նշել է. «Պակիստանի և մասնավորապես վարչապետ Իմրան Խանի կառավարության վճռականությունն է՝ խորացնել հարաբերությունները  եղբայր և բարեկամ Իրանի հետ»: 

    Իրանը և Պակիստանը, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵՀԿ), ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության ակտիվ անդամներ, ունեն տարածաշրջանային համագործակցության և մերձեցման մեծ ներուժ: Բացի այդ, երկու երկրները ձգտում են զարգացնել այս համագործակցությունը հատկապես սահմանամերձ նահանգներում,  ինչը  կարող է նպաստել երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանը: Ուստի պաշտպանական-անվտանգության համագործակցության ընդլայնումը, տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը զուգահեռ, Թեհրանի և Իսլամաբադի առաջնահերթություններից է:

    Տարածաշրջանի ներկա զգայուն իրավիճակում, Աֆղանստանում անվտանգության մարտահրավերների և ԻԼԻՊ-ի հանցագործությունների ֆոնին, Թեհրանի և Իսլամաբադի միջև ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցությունը հատուկ ուղերձներ ունի: Երկու երկրների պաշտոնյաները համոզված են, որ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին զուգահեռ պաշտպանական ու անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացումը, ռազմավարական նշանակություն ունի:

    Ընդհանուր սահմաններին և տարածաշրջանում իրականացվող  ահաբեկչական  գործողությունները վկայում են, որ ահաբեկչության դեմ արմատական պայքարը պահանջում է ավելի լուրջ և խորը համագործակցություն՝ տարածաշրջանի երկրների միջև: Իրանի ԶՈՒ ԳՇ պետի  և Պակիստանի  ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներն անցկացվումե ն այդ շրջանակում: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս