00:41:00 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

    23:24 16 Սեպտեմբեր 2024

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։

    «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է Փեզեշքիանը։

    Նախօրեին Եմենի հութիները «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից ստանձնել էին Թել Ավիվի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ իսրայելական քաղաքի վրա հարձակումն իրականացվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս