10:20:10 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • iPhone-ում լուրջ խնդիր է հայտնաբերվել

    01:00 12 Հունվար 2022

    iPhone-ում անվերականգնելի խոցելիություն է հայտնաբերվել, որը չարամիտներին թույլ է տալիս գողանալ օգտատիրոջ անձնական տվյալները։ Կուպերտինոյից սարքերի հետ կապված անվտանգության հնարավոր խնդրի մասին հաղորդում է Mydrivers-ը:

    Խոցելիությունը հայտնաբերել են ZecOps կիբերանվտանգության ծրագրային ապահովման ընկերությունում: NoReboot կոչվող ծրագիրը մոդելավորում է սմարթֆոնի անջատումը կամ վերագործարկումը: Այս ռեժիմում մուտքային զանգերը եւ հաղորդագրությունների ծանուցումները, թրթռումը, էկրանը եւ  տեսախցիկի ցուցիչը չեն աշխատում: Դիսփլեյի վրա սարքի միացման անիմացիա է՝ օգտատիրոջը շփոթեցնելու համար:

    Կեղծ անջատման վիճակում հարձակվողը հեռակա հասանելիություն է ստանում iPhone-ի խոսափողին եւ տեսախցիկին, ինչպես նաեւ սմարթֆոնում պահվող անձնական տվյալներին: Օգտատերն այդ մասին ծանուցումներ չի ստանում։

    Ըստ ZecOps-ի՝ խոցելիությունը, որի շնորհիվ գործում է չարամիտ ծրագիրը, դեռ չի կարող շտկվել։ Խնդիրը վերաբերում է iOS-ի ցանկացած տարբերակով բոլոր iPhone-ներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս