01:06:46 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Instagram-ը սկսել է վթարների մասին օգտատերերին տեղեկացնելու նոր գործառույթի թեստավորումը

    00:18 13 Հոկտեմբեր 2021

    Instagram սոցիալական ցանցն իր օգտատերերին կտեղեկացնի տեխնիկական խափանումների մասին անմիջապես հավելվածի ներսում: Այս մասին հայտնում է սոցցանցի մամուլի ծառայությունը:

    «Մենք նոր գործառույթ ենք փորձարկում, որը ձեզ կտեղեկացնի  անսարքություն կամ տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաեւ՝ դրանք շտկելու»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդ որում, ծանուցումները սոցցանց կուղարկվեն միայն լայնածավալ խնդիրների դեպքում, որոնք նկատելի են զգալի թվով օգտատերերի համար: Սպասվում է, որ նորամուծության ստուգումը կտեւի մի քանի ամիս:

     

    Բացի այդ, ընկերությունը մտադիր է նախազգուշացումներ ներկայացնել օգտատերերին, որ իրենց հրապարակած քոնթենթը կարող է հակասել սոցցանցի կանոններին: Դա անելու համար հավելվածում «էջի կարգավիճակ» ներդիրը:

    Մեկ շաբաթ առաջ Instagram-ը, ինչպես եւ Facebook-ի մյուս ծառայությունները, բախվեցին ընկերության պատմության մեջ ամենամեծ տեխնիկական խափանմանը: Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերն անհասանելի էին ընդհանուր ավելի քան վեց ժամ: Խնդիրն առաջացել էր թարմացման տեղադրման ժամանակ Facebook-ի ինժեներների ներքին սխալի պատճառով, ինչի հետեւանքով պահանջվեց ձեռքով փոփոխություններ կատարել տվյալների բազայում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս