15:04:22 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծարավ Աղբյուր փողոցում Infinity մակնիշի ավտոմեքենան հարվածել է բետոնե էլեկտրական սյանը. կա տուժած

    14:43 15 Հունվար 2022

    Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ բախվել են «Infinity» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1993 թ․) և «Renault» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Infinity» մակնիշի ավտոմեքենան հարվածել է բետոնե էլեկտրական սյանը։

    Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ Ա․Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արաբկիր» բժշկական համալիր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս