10:01:56 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեյի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով. Ճաղարյան

    12:18 1 Օգոստոս 2021

    Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

    «ՍԱՀՄԱՆ vs Պատգամավորի սուրճ

    Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ:

    Որ ամռանը սարի գլխին, բուշլատով ու տաք ձեռնոցներով, ծխախոտի ու ուտելիքի ուշացումներով,... զենքը ձեռքին սահման պահած լինի որպես առաջադրման պարտադիր ու անհրաժեշտ պայման:

    Ես գիտեմ ինչքան է սահմանին կանգնած սպայի աշխատավարձը: Չեմ գրի այստեղ...

    Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեյի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով:

    Երեկ էլ քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացման «քվեարկությունն» ավարտվեց իրենցքայլականների «ջախջախիչ հաղթանակով»` 32 կողմ, 2 դեմ

    Պատերազմի օրերին $100.000 կառուցվելիք ավտոպարկի դարպասների շինարարության քվեարկությունը հիշեցի:

    Ո՜չ ապաստարանի, ո՜չ քաղպաշտպանության այլ միջոցառման... այլ ավտոպարկի անցակետի ու դարպասի

    Սատկեք դուք, անպատիվ, անբարո, չագուչի ու հակահիգիենիկ կաստրատի իրականությունը կյանքի կոչող ապիկարներ:

    ՍԱՏԿԵՔ»,- գրել է Ճաղարյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս