19:24:19 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Իմ ու քո սերն է աշխարհ փրկելու»․ Լիա Զախարյանը կիսվել է լողափնյա հոլովակով

    21:24 27 Օգոստոս 2021

    Դերասանուհի Լիա Զախարյանն իր հանգիստն է անցկացնում Եգիպտոսում, որտեղից էլ հետեւորդների ու երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

    Ինստագրամյան էջում հրապարակված նոր տեսանյութում դերասանուհին կրում է սպիտակ հանդերձանք, գտնվում է լողափին։ Հրապարակմանը կից նա գրել է․

    «Օրը հասել է, սպիտակի մեջ ենք ես ու դու…

    Իմ ու քո սերն է աշխարհ փրկելու,

    Օրը հասել է, սպիտակի մեջ ենք ես ու դու…

    Այս օրվանից մենք դառնում ենք երկու…», ապա շնորհակալություն է հայտնել Նիկ Էգիբյանին իր էմոցիանների ու տրամադրության հետ համահունչ երգի համար։

    Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր բաց երանգի զգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, սպիտակ վերնաշապիկ։ Լիան հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու ծղոտե պայուսակը։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Կյանքի ակնթարթներն ու շնչառությունը շատ ընդհանրություններ ունեն. երբ դու պարզապես շնչում ես, դու դա նույնիսկ չես նկատում, իսկ երբ դու շունչ ես առնում, դա հաճելի պահ է, որը զգացմունքների փոթորիկ է առաջացնում․․․»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս