15:00:39 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց

    21:05 18 Հունիս 2024

    Այսօր՝ հունիսի 18-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Մամիկոնյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

    Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր:
    Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս