13:33:43 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Hyundai-ն 5,54 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների արտադրության առաջին գործարանները կառուցելու համար

    20:21 21 Մայիս 2022

    Ուրբաթ օրը Hyundai Motor ընկերությունը հաստատել է ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների արտադրության առաջին գործարանները կառուցելու համար 5,54 միլիարդ դոլար ներդնելու իր պլանները, հաղորդում է CNBC-ը:

    Գործարանները կլինեն Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքի մերձակայքում, Բրայանի շրջանում, հայտնել է ընկերությունը: Ըստ հարավկորեական ավտոարտադրողի՝ ձեռնարկությունների գործարկումը սպասվում է 2025 թվականի առաջին կիսամյակում, իսկ տարեկան հզորությունը կկազմի 300 000 ավտոմեքենա։ Կստեղծվի շուրջ 8100 նոր աշխատատեղ։

    Այս ներդրումները համաշխարհային ավտոարտադրողի կողմից նոր մատակարարման շղթաների եւ էլեկտրամոբիլների արտադրության համար ԱՄՆ-ի արտադրական օբյեկտների ստեղծման ձգտումների վերջին օրինակն է, որոնք, ինչպես ակնկալվում է, մեկ տասնամյակի ընթացքում սրընթաց աճ կունենան:

    Դա նաեւ մեծ հաղթանակ է Բայդենի վարչակազմի համար, որը կոչ է արել ընկերություններին մատակարարումների շղթաներ եւ էլեկտրամոբիլների արտադրություն ստեղծել ԱՄՆ-ում, ոչ թե արտասահմանում: Նախագահ Ջո Բայդենը անցյալ տարի նշաձող էր սահմանել, որ մինչեւ 2030 թվականը երկրում էլեկտրամոբիլների վաճառքի կեսը բաժին ընկնի նոր մեքենաներին:

    «Խումբն արագացնում է էլեկտրիֆիկացման իր ջանքերը՝ նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը տարեկան վաճառել 3,23 միլիոն ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա»,- ասվում է Hyundai-ի հայտարարության մեջ:

    Hyundai-ն նաեւ հայտարարել է, որ ակնկալում է արտադրել «ամերիկացի հաճախորդների համար ամբողջովին էլեկտրական մեքենաների լայն տեսականի Ջորջիայում իր նոր գործարանում», նշելով, որ լրացուցիչ մանրամասներն ավելի ուշ կտրամադրվեն:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ