17:22:50 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ ըմբիշները երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Էստոնիայում

    17:31 10 Փետրվար 2025

    Օրերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականի 4 ըմբիշներ։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

    Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։

    82 կգ Սամվել Գրիգորյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս