16:51:18 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը

    19:22 24 Հոկտեմբեր 2021

    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ դարձյալ դիմել է միջազգային հանրությանը Լիբիայում միգրացիոն խնդրի երկարաժամկետ լուծումը գտնելու կոչով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Ապրումակցում եմ Լիբիայում հազարավոր միգրանտներին, աղոթում եմ ձեզ համար: Տղամարդկանց, կանանց ու երեխաների մեծամասնությունը ենթարկվում է բռնության: Ես եւս մեկ անգամ խնդրում եմ միջազգային հանրությանը պահել Լիբիայում եւ ամբողջ Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի կառավարման համար ընդհանուր, հստակ եւ երկարաժամկետ լուծումներ գտնելու խոստումը,-ասել է հովվապետը:- Անհրաժեշտ է վերջ դնել դեպի վտանգավոր երկրներ միգրանտների եվրադարձի գործում»:

     

    Լիբիան շարունակում է մնալ փոխաբեռնման կետ Աֆրիկայից փախստականների համար, որոնք ձգտում են հայտնվել եվրոպական երկրներում: Լիբիայի մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2020 թվականին երկրի ափերի մոտ փրկվել է 11 891 անօրինական միգրանց, զոհվել է ավելի քան 300 փախստական:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս