13:57:20 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրդեհ՝ Ծաղկունք գյուղում

    20:50 14 Ապրիլ 2024

    Ապրիլի 14-ին, ժամը 13:02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում հրդեհ է բռնկվել։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

     

    Պարզվել է, որ գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է խորդանոց (մոտ 24 քմ):

     

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։31-ին, մարվել՝ 13։52-ին: Այրվել է խորդանոցը և մոտ 15 հակ անասնակեր:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս