- Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով
- Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան
- «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ. Վարչապետ
- Օգոստոսին 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է ավելի քան 41 մլն դրամ. ՊԵԿ
- Որոշել ենք՝ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի․ Փաշինյան
- Եթե ՀՀ տարածքով Ադրբեջանից տարանցիկ գազամուղ անցնի, Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը չի կարելի բացառել. Փաշինյան
- Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
- Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում
- Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը
- Առաջարկվում է ԱՊՊԱ ոլորտում պատահարները գրանցել նաև ճանապարհների տեսախցիկների օգնությամբ
Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ
12:47 19 Հուլիս 2024Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ
Վահե Հովհաննիսյան.
«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում եմ հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլեր։ «Հայկական օրակարգի» (նախագիծ, որ մեր կազմակերպությունը իրականացնում է արդեն երկու տարի) խնդիրն այս փուլում սա է. գտնել լուծումներ։ Չորս տարի առաջ, իմ հաշվարկով, մի 15-20 հոգի էինք, որ բոլոր հնարավոր ամբիոններից «գոռում էինք» մոտեցող աղետի մասին, բայց այդ ձայնը չլսվեց։ Այսօր ուզում եմ, որ խոսենք ավելի բարձր, որպեսզի վաղը ուշ չլինի։
Իմ առաջին զրուցակիցն Արմեն Աշոտյանն է՝ մարդ, ով իր գործունեության և սկզբունքների համար ավելի քան մեկ տարի է անազատության մեջ է, բայց շատ ավելի ազատ ու արդյունավետ աշխատանքային վիճակում է, քան՝ ֆիզիկապես ազատ շատերը։
1. Իրավիճակի գնահատական։ Ցավոք, հայ հասարակությունը, նրա կրթված և ակտիվ շերտերը լավ չեն պատկերացնում, թե ուր է տանում ընթացքը, և թե ինչ անհավատալի բարդ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը հաշված ամիսների ընթացքում։ Ձեր գնահատմամբ՝ ընթացքը չփոխվելու դեպքում, ո՞ր սցենարն է (կամ սցենարներն են) հավանական։ Ո՞րն է Հայաստանի համար լինելու նոր իրականությունը։
Պատասխան. Եթե ընթացող քայքայման գործընթացը չկասեցվի, ապա ելքը կանխատեսելի է. Հայաստանի Հանրապետության մահը՝ որպես ազգային (nation-state), ինքնիշխան և անկախ պետություն։ Այսօրվա ՀՀ-ն կդառնա որոշակի տարածքում, հայերին չպատկանող, չհայկական, թուրքական վասալիտետի տակ գտնվող մարիոնետային անկլավ Մեծ Թուրանի տարածքում՝ այսօրվա օկուպացիոն ռեժիմի ռեմիքսված տարբերակի իշխանության ներքո։
Այս սցենարի ուղղությամբ համակցված աշխատում են երեք մակարդակներում՝ լոկալ (Ն. Փաշինյան), ռեգիոնալ (Էրդողան-Ալիև) և գլոբալ (ատլանտիստներ)։ Տվյալ վերջնակետին նրանք կհասնեն՝ ցուցաբերելով «թեժ» և «սողացող» ագրեսիաներ հայ ժողովրդի դեմ։ Ցանկացած հիվանդություն դժվար է ախտորոշել սկզբնական փուլում, դրա համար 2018-ին քչերն էին տեսնում և հասկանում թե ինչու է Նիկոլ Փաշինյանը բերվել իշխանության։ Գնալով այս հիվանդության կլինիկական պատկերը ավելի ցայտուն է դառնում, իսկ հիմա այլևս թևակոխել է «ծաղկման» շրջան։ Ուստի բոլոր նրանք, ովքեր ձև են տալիս, թե չեն նկատում այն, բարոյական հանցանք են գործում, անկախ նրանից՝ հանցավոր անտարբերությո՞ւն է, թե՞ հանցավոր մասնակցություն։
2. Որո՞նք ենք իշխանության հիմնական խոշոր սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին, և տանում են երկիրը պատմական աղետի։
Պատասխան. Համաձայն չեմ հարցի ձևակերպման հետ. Հայաստանի կործանման սցենարում Նիկոլը սխալներ չի գործել, այլ ամեն ինչ արել և անում է դիտավորությամբ, կանխամտածված և ծրագրավորված։
Այլ կերպ բացատրել նրա ճակատագրական որոշումները հնարավոր չէ։ 2018-ից մինչև 2020-ը նա կանխամտածված քանդում էր Հայաստանի և Արցախի բանակցային դիրքերը, կազմալուծում բանակը, քայքայում հանրային համերաշխությունը։ 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված «սխալները» նույնքան կանխամտածված էին, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ից առ այսօր նրա վարած քաղաքականությունը, բոլոր ուղղություններով, նույն հանցավոր ծրագրի շարունակությունն է։ Հայաստանի թշնամիների տեսակետից Նիկոլն ամեն ինչ ճիշտ է անում Հայաստանը վերացնելու համար։ Ցավոք, մեզ միջից քանդելու ռազմավարությունն առ այսօր անխափան իրագործվում է։
3. Ունենք հետևալ իրավիճակը. կա հստակ քաղաքականությամբ և համառությամբ երկիրը փորձանքի տանող իշխանություն, դիմացը՝ մեծ հակաիշխանականություն, բայց որը հստակ քաղաքական լուծումներ-տարբերակներ չի ներկայացնում, որոնք հասկանալի կլինեն հայ հասարակությանը, հարևաններին, միջազգային հանրությանը։ Հատուկենտ գործիչներ և միավորներ են առարկայական միտք ձևակերպում։ Ո՞րն է առողջ-ունակ մարդկային ռեսուրսի կոնսոլիդացիայի հնարավորությունը։ Ակնհայտ է, որ դեպի աղետ գնացող ընթացքի համար պետք են հստակ և խիզախ առաջարկներ։ Կարո՞ղ ես քո կողմից ձևակերպել առաջարկներ։
Պատասխան. Հասկանում եմ հարցի խորությունը, բայց ազնվորեն պիտի ասեմ։ Երբեմն նման քննարկումները ինձ հիշեցնում են բանավեճ, թե վթարից հետո ի´նչ գույնի ներկենք ահաբեկիչ վարորդի պատճառով դեպի ձորը ընթացող մեքենան։ Ուզում եմ ասել, որ Post-Nikol հարցն անշուշտ շատ կարևոր է, բայց այսօրվա ճգնաժամի ընթացքում գերկենտրոնացումը տվյալ ուղղության վրա նույնպես արդյունավետ չէ։ Հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և առաջնային խնդիրը նրան կայունացնելն է, և հետո՝ ռեկոնստրուկցիայի, տրանսպլանտացիայի կամ պրոթեզավորման մասին որոշումներ կայացնելը։
Իրավիճակի լրջությունը թելադրում է լուծումներ, որոնք պիտի համահունչ լինեն ոչ միայն ՀՀ սահմանադրության տառին, այլև՝ ոգուն. Հայաստանը ազատ անկախ ինքնիշխան պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր ձեռքը կարող են բռնել կամ իշխանության ներսից (այս պոտենցիալը և նպատակադրումը ՔՊ-ում չի երևում), կամ երկրի ներսից (չորս տարի փորձում ենք, դեռ չի ստացվում), կամ էլ դրսից (ոչ մի գեոպոլիտիկ գլոբալ խաղացողի շահ այս պահին դա չի ենթադրում)։ Հայաստանի արժեքը կբարձրանա, եթե մենք ոչ թե ուրիշների ցանկությունները միակողմանի բավարարենք, այլ ինքներս խնդիրներ ստեղծենք։ Օրինակ՝ բարձրաձայնենք, որ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի պատրաստ ենք հարվածել նրանց կրիտիկական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էքսպորտային նավթագազամուղերին կամ միջազգային երկաթգծերին։ Չգիտեմ, թե ՌԴ ՀՀ ներկայիս հարաբերություններում ինչպես է իսկանդերների վիճակը, բայց եթե նույն Ֆրանսիան պատրաստվում է մեզ զենք մատակարարել, ինչո՞ւ չենք բանակցում հեռահար ՍԿԱԼՊ հռթիռներ ձեռք բերելու ուղղությամբ։ Մեզ այնպիսի նեղ վիճակում են դրել, որ կարծես թե միակ արդյունավետ ռազմավարությունը կարող է դառնալ «պատին դեմ տված կատաղած ոչխարի» ռազմավարությունը։ Իհարկե այս ուղղության համար հարկավոր է մեծ ներքին լեգիտիմություն հաջորդ իշխանության համար։ Մյուս դառը ճշմարտությունն այն է, որ Նիկոլի խաղերը Արևմուտքի հետ մեզ արևմուտք չեն դարձնելու, այլ զարգացումների հաջորդ շրջափուլում ավելի մեծ կախվածության մեջ են դնելու Ռուսաստանի Դաշնությունից՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
4. Բավականին լուրջ ներառական զանգվածային շարժման ականատես եղանք, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, ով փորձում է արթնացնել հասարակությանը։ Անկեղծ ասեմ՝ ես նրան վերաբերվում եմ մեծ հարգանքով, քո՝ բանտից արված հրապարակումներում տեսել եմ միայն հարգանք։ Այս մարդը իր մեջ առաքելություն գտավ՝ բաց խոսել ժողովրդի հետ՝ վերցնելով հսկայական պատասխանատվություն։ Մի բան, որ չեն ուզել կամ չեն կարողացել անել քաղաքական-հանրային-բիզնես էլիտաները։ Որո՞նք են Սրբազան շարժման առաջին փուլի հաջողությունները։
Պատասխան. Քանիցս ասել եմ, որ Հայաստանը գտնվում է ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական, բարոյական ճգնաժամի մեջ։ Նիկոլի շարունակվող պաշտոնավարումը 44-օրյա պատերազմից հետո առ այսօր դրա հետևանքն է և ապացույցը։ Խնդիրը ոչ թե «ո՞վ է հային ղեկավարելու» հարցի մեջ է, այլ «ո՞վ է հայը այսքանից հետո»։
Սա է պատճառը, որ Բագրատ Սրբազանին հաջողվեց անել այն, ինչ մինչ այդ չէր ստացվում՝ բարոյական հենքը բյուրեղացնել, տարածել և դարձնել պայքարի հիմնական գաղափարախոսությունը։ Կարճ ասած՝ քաղաքակրթական ճգնաժամից քաղաքակրթական ելք առաջարկել։ Սակայն միայն դա բավարար չէ, և հիմա, որքանով հասկանում եմ, հարց է դրված համալրել շարժման գործիքակազմը նաև քաղաքական մեթոդներով։
Հիմա կդժվարանամ ասել, թե Ավետարանական անալոգիայով Բագրատ Սրբազա՞նն է հենց «փրկիչը» թե՞ նա այս փուլում «Հովհաննես Մկրտիչն» է, ով ճանապարհ է հարթել, պատրաստել է ժողովրդին «Սուրբ Հոգով» մկրտվելուն։ Բոլոր դեպքերում իր կատարած աշխատանքը կարևոր է և կարող է նաև շրջադարձային լինել։
Շարժման ձեռքբերումները վերլուծելիս, վստահ եմ, շարժման ղեկավարները հասկանում են, որ քանի դեռ Փաշինյանի իշխանությունը չի ավարտվել, չի կարելի խոսել շարժման հաջողության մասին։
5. Սրբազանը դեռևս տարիներ առաջ հրատարակված իր գրքում ունի մի հետաքրքիր ձևակերպում՝ «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Մեր հանրային իշխող անտարբերությունը պետության, հայրենիքի, գերիների, քաղբանտարկյալների, Արցախի, Եռաբլուրի, Գանձասարի, շատ նվիրական բաների հանդեպ, ի՞նչ բացատրություն ունի, և ի՞նչ բուժման հնարավորություններ։
Պատասխան. Չեմ ցանկանա շատ հոռետեսական ընկալվել, գուցե նաև մեկ տարուց ավել ձգվող և անարդար ազատազրկումս է նաև ազդում, բայց կարծում եմ, որ 30 տարի մեր պետությունը կառուցվել է վերևից՝ իր արժեհամակարգով, գաղափարախոսությամբ, ազգայինի գերակայությամբ, և այն բնականաբար չի հասցրել ամբողջությամբ դոմինանտ դառնալ հանրային նկարագրում։ Նիկոլի գալով իրականացվող ինքնության աղավաղումը, նոր սոցիալական ինժիներիան սկսում է աշխատել, հասարակությունը տրոհվում է, վերանում են մեզ միավորող բարոյական ուղենիշները, արժեքներն ու ավանդույթները հռչակվում են «կղերա-ֆեոդալական», հանրային բարիքից առավել է դիտվում անհատական սպառողականությունը։
Պատահական չէ, որ նիկոլիզմը հաճախ կոչում ենք նեոբոլշևիզմ, որովհետև ուղղությունները և նպատակները նույնն են՝ ջնջել անցյալը, վերացնել ավանդականը և սինթեզել նոր մարդ։ Պայքարել այս ամենի դեմ, քանի Նիկոլը իշխանության է, շատ դժվար է։ Նրանց համար սա սկզբունքային, կենսական հարց է իշխանությունը պահելու հարցում։
Կարելի է պնդել, որ Հայաստանի ապագայի համար այսօրվա պայքարը մղվում է մարդկանց հոգիների համար։ Իսկական հայը չի կարող Նիկոլինը լինել, դրա համար էլ գերխնդիրը հային այլասերելն է։
6. Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում լինելու է հետևյալը. Նիկոլը հերթական նվաստացուցիչ առաջարկն է անելու հայ ժողովրդին՝ կա´մ նոր սահմանադրություն, կա´մ մեծ պատերազմ։ Իր սխալների հետևանքով հայ հասարակությունը կանգնելու է կազմաքանդման, այլասերման նոր ջրբաժանի առաջ։ Ի՞նչ պետք է հակադրել այս սցենարին, ակնհայտ է, որ այստեղ էմոցիան լուծում չէ, քաղաքական քայլեր են պետք։ Քաղաքական հիմնական քայլերը, որոնք կկասեցնեն աղետի տանող այս ընթացքը։
Պատասխան. Հետագա քայլերը պլանավորելիս պետք է հաշվի առնել ևս մեկ դառը ճշմարտություն. ընդդիմության ամեն չհաջողված փորձից հետո Նիկոլն ավելի է ուժեղանում։ Սկսվում է ռեպրեսիաների նոր փուլը, ձգվում է վարչական բուրգը, ընդունվում են նոր խստացնող իրավական ակտեր, մարում է տատանվող զանգվածը։
Սա նման է անտիոբիոտիկաթերապիայի։ Եթե այն սխալ է նշանակվում՝ սխալ դեղ, սխալ դոզա, սխալ տևողություն, ապա ինֆեկցիան ավելի վտանգավոր է դառնում, հարմարվում է դեղին, դիմացկուն և կենսունակ է դուրս գալիս այդ բուժումից։
Ուստի իրավիճակը շտկելու համար մենք պարտավոր ենք ավելի ճշգրիտ ընտրել հաջորդ փուլի և´ դոզան, և´ տևողությունը, և´ գուցե դեղը։
Մյուս կարևոր նրբությունն այն է, որ մի կողմից «նախկինները» դեռևս հանրային որոշ շերտերի համար non grata են, սակայն մյուս կողմից պետական կառավարման համապատասխան հմտություններ, գիտելիքներ, փորձ այլ, հատկապես, նորաթուխ քաղաքական շրջանակները չունեն։ Այս հարցում ևս հարկավոր է «ոսկե միջին» գտնել՝ ազնիվ և ուղիղ խոսելով հասարակության բոլոր շերտերի հետ։
Եվ երրորդը, հարկավոր է ոսկե կանոն դարձնել այն սկզբունքը, որի մասին բարձրաձայնում է Հանրապետականը. այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության։
Հարգանքով,
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
14.07.2024
----
Այս զրույցների շարքը շարունակվելու է կարևոր տրամաբանությամբ. այսօր Հայաստանում հակաիշխանական տրամադրությունների հսկա կուտակում կա, որոնց, սակայն, քիչ գործիչներ են տալիս քաղաքական տեսք և տրամաբանություն։ Ես չուզեցա շարքը հրապարակել աշնանը, քանի որ «ամառային արձակուրդ պատերազմից առաջ» ֆորմատը վախենալու չափ ծանոթ է, և հենց դա եմ ցանկանում կոտրել՝ այս ժամանակն օգտագործելով դաշտում առկա բոլոր առողջ ու կենսունակ մտքերը մի տեղ հավաքելու համար։ Հերթական «խոսքուզրույցը» չէ մեր նպատակը։ Այս շարքում կհանդիպեք նաև ցավոտ ու կտրուկ մտքերի, որոնց պիտի պատրաստ լինենք, քանի որ Հայաստանն այսօր իր վերջին հարյուրամյակի ամենածանր փուլն է ապրում։
Այսօր իր վրա կարևորագույն առաքելություն է վերցրել արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը՝ մեզ տանելով ներքին մաքրման և առողջացման գործընթացի միջով։ Սա իրոք կարևոր է, քանի որ հնարավոր է դարձնում ավելի սթափ և առողջացած հանրային ու քաղաքական աշխատանքը. Սրբազանը դնում է հիմքեր, որոնք պիտի լրացվեն և ուժեղացվեն լուրջ քաղաքական մտքով և քաղաքական բաղադրիչներով։ Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատներն այս կարճատև ու գուցե վերջին հանդարտ դադարը պիտի օգտագործեն ոչ թե որպես «ամառային արձակուրդ», այլ՝ որպես կարևոր փուլի համար նախապատրաստում։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Լրահոս
- Օգոստոսին 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է ավելի քան 41 մլն դրամ. ՊԵԿ 14:27 18 Սեպտեմբեր 2024
- Որոշել ենք՝ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի․ Փաշինյան 14:16 18 Սեպտեմբեր 2024
- Եթե ՀՀ տարածքով Ադրբեջանից տարանցիկ գազամուղ անցնի, Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը չի կարելի բացառել. Փաշինյան 14:05 18 Սեպտեմբեր 2024
- Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով 13:56 18 Սեպտեմբեր 2024
- Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը 13:54 18 Սեպտեմբեր 2024
- Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան 13:46 18 Սեպտեմբեր 2024
- Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում 13:43 18 Սեպտեմբեր 2024
- Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը 13:32 18 Սեպտեմբեր 2024
- «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ. Վարչապետ 13:29 18 Սեպտեմբեր 2024
- Առաջարկվում է ԱՊՊԱ ոլորտում պատահարները գրանցել նաև ճանապարհների տեսախցիկների օգնությամբ 13:21 18 Սեպտեմբեր 2024
- Անվտանգային այն ճարտարապետությունը, որը որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը. Փաշինյան 13:10 18 Սեպտեմբեր 2024
- Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Քելբաջար 12:59 18 Սեպտեմբեր 2024
- ՄՊՀ-ն 2 տնտեսվարողի կողմից LEE ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է անբարեխիղճ մրցակցություն 12:48 18 Սեպտեմբեր 2024
- Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ 12:37 18 Սեպտեմբեր 2024
- Հայաստանը կմասնակցի՞ Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին 12:26 18 Սեպտեմբեր 2024
- Բացահայտվել է ինքնավնասման մեկ դեպք 12:15 18 Սեպտեմբեր 2024
- «ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ առևտրային կապերը նվազեցնելու խնդիր չենք դրել»․ վարչապետ 12:04 18 Սեպտեմբեր 2024
- «Եկեք դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ». վարչապետ 11:53 18 Սեպտեմբեր 2024
- Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար 11:46 18 Սեպտեմբեր 2024
- ՀՀ ժողովուրդը պաշտպանում է մեր կառավարության՝ իրական Հայաստանի տեսլականը, հակառակը նշանակում է ՀՀ պետականության կորուստ. Փաշինյան 11:44 18 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 10:12 13 Սեպտեմբեր 2024 ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է․ Վահե Հովհաննիսյան ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է․ Վահե Հովհաննիսյան
- 14:52 5 Սեպտեմբեր 2024 Արդյո՞ք պաշտոնապես կլուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքուն ու Երևանը շարունակում են անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագային:
- 14:47 5 Սեպտեմբեր 2024 Տնտեսական հարցերն առավել շատ են հուզում ամերիկացի ընտրողներին Դոնալդ Թրամփը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում քննադատել Քամալա Հարիսին հատկապես տնտեսական հարցերում:
Միջազգային լուրեր
- 13:56 18 Սեպտեմբեր 2024 Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով
- 12:59 18 Սեպտեմբեր 2024 Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Քելբաջար Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Քելբաջար
- 10:50 18 Սեպտեմբեր 2024 Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Տնտեսություն
- 22:48 17 Սեպտեմբեր 2024 «Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ»․ Կենտրոնական բանկը զգուշացնում է «Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ»․ Կենտրոնական բանկը զգուշացնում է
- 20:21 16 Սեպտեմբեր 2024 Շիրակի մարզի մի քանի գյուղերում ջուր չի լինի Շիրակի մարզի մի քանի գյուղերում ջուր չի լինի
- 19:16 16 Սեպտեմբեր 2024 Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ