22:25:13 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

    20:29 26 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 26-ին` ժամը 17։02-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

    ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

     

    Փրկարարները բնակարանից դուրս են բերել տան բնակիչ Գ․ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտա¬լացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:39-ին: Բնակարանի ննջասենյակում այրվել է գույք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ