19:18:32 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն 1-ին տեղում է

    09:42 15 Ապրիլ 2021

    Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

    1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

    Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հետևյալ ընկերություններն են.

     
     
     

    1. «Գազպրոմ Արմենիա» -  18,704,826 մլրդ դրամ

    2. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» - 15,051,743 մլրդ դրամ

    3.  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - 9,770,690 մլրդ դրամ

    4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» - 4,139,508 մլրդ դրամ

    5. «Գեոպրոմայնինգ գոլդ» - 3,775,493 մլրդ դրամ

    6. «ՄՏՍ Հայաստան» - 3,549,246 մլրդ դրամ

    7. «Գրանդ Տոբակո» - 3,140,576 մլրդ դրամ

    8. «Ֆլեշ» - 3,064,588 մլրդ դրամ

    9. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» - 2,606,708 դրամ մլրդ

    10. «ՍիՓիԷս Օիլ» -2,580,112 մլրդ  դրամ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ