03:29:22 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախկին երկու նախագահներն ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ․ իրենց կառավարման տարիներին ունեցել են մեծ ձեռքբերումներ․ Արթուր Վանեցյան

    01:15 24 Հունիս 2022

    «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հերքել է լուրերը, թե ինքը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին փորձել է համոզել, որ նրանք հրապարակավ հայտարարեն ու հեռանան պայքարից։


    «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ այլևս բարձր պաշտոն չի զբաղեցնելու Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը փաստացի հանդիսանում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, և «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցությունները և գործիչները այսօր ակտիվ գործունեություն են ծավալում հրապարակում։ Դա իրենց որոշելիքն է, թե Ռոբերտ Քոչարյանը հետագայում պիտի զբաղեցնի՞ բարձր պաշտոն, թե՞ ոչ։ Նման խոսակցություններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել», - ասել է նա։


    Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ նախկին երկու նախագահներն ունեն մեծ փորձ ու գիտելիքներ, բոլորի ցանկությունն է, որ պայքարը հաջողության հասնի։

     

    «Իրականում նախկին երկու նախագահները ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ։ Իրենց կառավարման տարիներին նրանք ունեցել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաև, իհարկե, որոշակի թերություններ, սակայն նախկին նախագահներն ամեն դեպքում նախկին նախագահներն են ու իրենց մասնակցությամբ փորձում են ամեն ինչ անել,որ այս շարժումը հասնի հաջողության», - ասել է Արթուր Վանեցյանը։

     

    «Հայրենիք» կուսակցության ղեկավարը հավելել է․ «Պատրաստ եմ էլի կանգնել թե՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին՝ մեր երկրի հարցերը այս դժվարին փուլում լուծելու համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ