05:29:30 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն․ խորհրդաժողով կլինի

    19:12 11 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ Այս մասին տեղեկցնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը։

    Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում խորհրդաժողովը կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին՝ մասնավորապես քննելով վերջինիս ազդեցությունը Հայաստանի ու հայ ժողովրդի  անվտանգության, սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման  հեռանկարների վրա։ 

    Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․

    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,

    աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,

    հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն: 

    Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։

    Խորհրդաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  նախապես գրանցվել հետևյալ հղումով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս