- 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են
- Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
- Ադրբեջանցի զինծառայող է մահացել
- Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Փաշինյանին գահընկեց անելը համազգային համախմբման խնդիր է․ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել․ Արմեն Աշոտյան
19:13 23 Դեկտեմբեր 2023«Առավոտ»-ը հաղորդում է, որ ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրել է կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։
Քաղաքացի Կարինե Մարտիրոսյանը հարցրել էր․ «Նիկոլը ասուլիսի ժամանակ ասաց, որ (միտքը) իսկ ո՞վ է ասում, որ Արցախը ազատագրելը 1991-94 թվականներին ճիշտ էր, ՄԱԿ-ը եւ ամբողջ աշխարհն Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, դրա համար այս խնդրի առաջ ենք կանգնել։ Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ»։
Ի պատասխան Արմեն Աշոտյանն ասել է․ «Նիկոլը պատկանում է այն մարդկանց տեսակին, որոնք ի սկզբանե արցախուրաց էին եւ արցախատյաց, որոնց համար կյանքի իմաստը «փորը կուշտ, տակը չոր» սկզբունքն է։ Արցախյան շարժումն իր սրտով չէր մինչեւ վարչապետ դառնալը եւս, բավարար է ընթերցեք իր հոդվածները։ Վարչապետի պաշտոնում իր հակաարցախյան կեցվածքը եւս մեկ շարժառիթ ունի․ նա փորձում է իր վրայից մաքրել դավաճանի, կապիտուլյանտի, ազգակործան պատուհասի խարանը՝ դիմելով ամենամեծ եւ անբարո ստերին։ Իրականում Արցախյան հարցով ամբողջ գործընթացը մեզ տանում էր հայկական Արցախի շարունակական գոյությանը, այդ թվում միջազգային գնահատականներով եւ մոտեցումներով։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ իմ՝ Արցախի հարցով Նիկոլի ստերը հաստատող հոդվածներում։ Դեռևս կայսր Նապոլեոնն էր ասում, որ մի ձախողակը բավական է պետությունը քանդելու համար։ Հայաստանը Ֆրանսիայի լեգենդար գործչի ասածի ապացույցը դարձավ»։
Օգտատեր Ռոլանդ Թամրազյանը հարցրել է՝ ՀՀԿ-ն ե՞րբ է կոնկրետ գործողությունների դիմելու։
Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ն լիարժեք մասնակցել և աջակցել է Նիկոլին հեռացնելու նախորդ բոլոր հիմնական փորձերին։ «Մեր երկիրն այպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող, եւ Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է։ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց այդպիսի որոշման դեպքում, այդպիսի լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել։ Այս օրինակը ուզում եմ կրկին բերել. անշուշտ, կարեւոր է, թե ով է առաջին ջութակը, բայց ավելի կարեւոր է, որ ամբողջ նվագախումբը ֆալշ չնվագի»,- նշել է Աշոտյանը։
Նարեկ Մեսրոպյանի հարցին՝ «եթե հաջողվի եւ գաք իշխանության, Նիկոլը եւ մեղավորները պատասխան կտա՞ն, կկալանավորվե՞ն», Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Այս թեմայով մի առանձին հոդված եմ դրել, որից քարավան քարոզիչները ընկան նոպայի մեջ։ Եթե կարճ, ապա ՔՊ-ի գործունեությունը պիտի արգելվի՝ որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող, ռացիոնալ մեխանիզմ։ Օրինակ՝ «ճշմարտության հանձնաժողով», նախկին բարձրաստիճան ՔՊ-ականներին պետք է արգելել զբաղեցնել պետական պաշտոն եւ զբաղվել քաղաքականությամբ։ Ինչ վերաբերվում է մեղավորներին պատժելուն, ապա սա միանշանակ է։ Պարզապես մեղավորներին պատժելը պետք է լինի ոչ թե վրեժխնդրություն, այլ թափանցիկ եւ կասկած չառաջացնող արդարությամբ։ Միայն այդպես կարելի է պատռել բաժանարար գծերի, ատելության, պառակտվածության արատավոր շղթան»։
Լրահոս
- 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 21:12 14 Սեպտեմբեր 2024
- Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 21:00 14 Սեպտեմբեր 2024
- Ադրբեջանցի զինծառայող է մահացել 20:46 14 Սեպտեմբեր 2024
- Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան 20:29 14 Սեպտեմբեր 2024
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 20:12 14 Սեպտեմբեր 2024
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը 19:53 14 Սեպտեմբեր 2024
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը 19:20 14 Սեպտեմբեր 2024
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ 19:06 14 Սեպտեմբեր 2024
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի 18:50 14 Սեպտեմբեր 2024
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին 18:38 14 Սեպտեմբեր 2024
- «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն 18:25 14 Սեպտեմբեր 2024
- Վանաշենում փրկարարները տան բակից հեռացրել են շուրջ 85 տոննա աջուր 18:10 14 Սեպտեմբեր 2024
- Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ 17:58 14 Սեպտեմբեր 2024
- Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգnւթյուն է կատարվել 17:42 14 Սեպտեմբեր 2024
- ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Փաշինյան 17:30 14 Սեպտեմբեր 2024
- Օվերչուկը Լոռու մարզում էր․ ծանոթացել է ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին 17:07 14 Սեպտեմբեր 2024
- Ավելի քան 20 երկրի ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 16:54 14 Սեպտեմբեր 2024
- Տարադրամի փոխարժեքները 16:42 14 Սեպտեմբեր 2024
- Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 16:30 14 Սեպտեմբեր 2024
- Ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է. ԿԳՄՍ փոխնախարար 16:14 14 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 21:20 30 Հուլիս 2024 ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում
- 18:43 18 Մայիս 2024 Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան
- 17:33 30 Ապրիլ 2024 Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն Հետևաբար, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Միջազգային լուրեր
- 21:42 14 Սեպտեմբեր 2024 ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները
- 21:28 14 Սեպտեմբեր 2024 Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից
- 21:00 14 Սեպտեմբեր 2024 Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Տնտեսություն
- 16:42 14 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները Տարադրամի փոխարժեքները
- 16:30 14 Սեպտեմբեր 2024 Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
- 16:55 13 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին