05:50:34 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ

    20:43 3 Մարտ 2024

    ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

    «Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

    Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել։»:

     

    facebook sharing button

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս