14:30:43 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ»

    10:09 19 Սեպտեմբեր 2024

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին հեծանիվը դարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչության մի բաղադրիչը. նա հնարավոր հարմար առիթի դեպքում հեծանիվ է քշում և բոլորին հորդորում անել նույնը։ Ավելին, նա նույնիսկ որակումներ է նվիրում հեծանիվին՝ օրինակ՝ «հեծանիվը կյանք է», «հեծանիվն առաջընթաց է», «կեցցե հեծանիվը» կարգի:

    Ինչպես երևում է, նա որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։ Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված դպրոցի տնօրենները բավական դիսկոմֆորտ իրավիճակում են հայտնվել և իրենց կոլեկտիվներում դժգոհել, թե «հիմի մենք էս մի երկու հատ հեծանիվով ի՞նչ անենք»։

    Ի դեպ, մենք ունենք նաև տեղեկություններ, որ հատկապես մարզերում շատ պաշտոնյաներ սկսել են առավոտյան ցուցադրաբար հեծանիվ քշել: Ճիշտ, ինչպես խորհրդային ժամանակներում, երբ երկրի ղեկավարի որևէ քմահաճույք կամ հոբբի սկսում էին կրկնօրինակել երկրորդ-երրորդ էշելոնի չինովնիկները, ասենք՝ վազել, ինչպես «Մենավոր ընկուզենին» ֆիլմում:

    Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս