06:56:39 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

    13:18 31 Օգոստոս 2021

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել  պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը:

    Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն և բոլոր երկրպագուներին նորից տեսնելուն: Ես պատրաստվում եմ  թիմին միանալ միջազգային խաղերից հետո, և հույս ունեմ, որ մենք հաջողված մրցաշրջան կունենանք»,- ասել է Ռոնալդուն:

    «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն էլ ընդգծել է, որ բառեր չի գտնում Ռոնալդուին նկարագրելու համար: «Նա ոչ միայն հրաշալի խաղացող է, այլ հիանալի մարդ: Յուրահատուկ մարդ  պետք է լինես այդքան երկար ժամանակ բարձր մակարդակով խաղալու ցանկություն և կարողություն ունենալու համար: Ես չեմ կասկածում, որ նա կշարանուկի տպավորել բոլորիս, իսկ նրա փորձը շատ կարևոր կլինի երիտասարդ խաղացողների համար: Ռոնալդուի վերադարձը վկայում է այս ակումբի յուրահատուկ գրավչության մասին, և ես միայն ուրախ եմ, որ նա վերադառնում է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր»,- նշել է Սուլշերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս