18:10:31 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայոց ցեղասպանության մասին մտածելիս Բուայեին «համակում են զգացմունքներն ու զայրույթը»

    21:28 24 Ապրիլ 2024

    Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

    Նա իր թվիթերյան էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ դրա զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ։

    «Զգացմունքներն ու զայրույթը համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ՝ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ՝ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար...»,-նշել է Բուայեն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս