17:33:19 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին

    19:10 18 Հունիս 2024

    Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին՝ գլխավորությամբ վերապատվելի Կիմ Ջոնգգոյի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ նման այցելությունները նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։

    Իր հերթին վերապատվելի Կիմ Ջոնգգոն Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Հարավային Կորեայում Մեթոդիստ եկեղեցու գործունեության և տարբեր ոլորտներում իրականացվող առաքելության մասին։

    Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանն ու միջեկեղեցական փոխհարաբերություններին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ