04:03:04 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստան կժամանի կինոյի ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Իվանա Չաբբաքը

    08:41 22 Նոյեմբեր 2017
    Դեկտեմբերին Հայաստան կժամանի համաշխարհային  կինոարտադրության ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Իվանա Չաբբաքը: Դերասանի վարպետության տեխնիկայի նրա հեղինակային տարբերակը կիրառել են այնպիսի ճանաչում ունեցող աստղեր, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Ջիմ Քերին, Հոլլի Բերին, Մեգ Ռայանը, 100-ից ավելի մեգաաստղեր: 
     
    Իվանա Չաբբաքը Հայաստանում կինոոլորտի մասնագետների եւ կինոսերների համար ութժամյա թրեյնինգ կանցկացնի: Այն կկայանա դեկտեմբեր 22-ին՝ ժամը 11:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել toms.am կայքում: 
    Միջոցառման կազմակերպիչը “The power of” ընկերությունն է: Հանդիպումը կանցկացվի ՀՀ  Մշակույթի նախարարության աջակցությամբ: 
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս